Աշխարհում ավելի քան 3 միլիարդ մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում ավելի քան 3 միլիարդ մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնում է Ourworldindata պորտալը։ 100 մարդու հաշվով դեղաչափի քանակով առաջատարն է Արաբական Միացյալ Էմիրությունները՝ յուրաքանչյուր 100 մարդու համար 162,2 պատվաստում: Իսկ ամենամեծ թվով պատվաստումներն արվել են Չինաստանում՝ 1 միլիարդ 400 միլիոն դեղաչափ, ապա՝ Հնդկաստանը՝ 387 միլիոն 697 հազար դեղաչափ, այնուհետև՝ Միացյալ Նահանգները՝ 334 միլիոն 940 հազար դեղաչափ, Բրազիլիան՝ 117 միլիոն 10 հազար դեղաչափ, Գերմանիան՝ 82 միլիոն 210 հազար դեղաչափ, Մեծ Բրիտանիան՝ 80 միլիոն 980 հազար դեղաչափ, Ճապոնիան՝ 63 միլիոն 650 հազար դեղաչափ, Ֆրանսիան՝ 61 միլիոն 160 հազար դեղաչափ, Թուրքիան՝ 60 միլիոն 149 հազար դեղաչափ, ՌԴ֊ն՝ 48 միլիոն 690 հազար դեղաչափ պատվաստանյութ։

Աշխարհի բոլոր երկրներում օգտագործվել են ավելի քան 3 միլիարդ 510 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի դեմ նախատեսված տարբեր պատվաստանյութեր։




Լրահոս