Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 15–ին, հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին եւ մարզիչներին: Ինչպես տեղեկացանք վարչապետի պաշտոնական կայքից, հանդիպմանը ներկա են եղել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին եւ նշել, որ հայ ժողովուրդը ամբողջ հոգով եւ ամբողջ մտքով լինելու է նրանց հետ եւ սպասելու նրանց մրցելույթներին:
Մանրամասները՝ տեսանյութում։