Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի հարեւանությամբ գտնվող Թումոյի այգում՝ շատրվանների մոտ, ծառից կախված կնոջ դի կա։
Նա Երեւանի բնակիչ, 41-ամյա Թեհմինե Բ.-ն էր։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ մրցութային հավասար միավորների դեպքում որ դիմորդներին է տրվում առավելություն:
Քնար Օհանյան (50 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
2) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,
3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական գնահատական ունեցող դիմորդներին,
6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին՝ հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքեր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:
Լիլիթ Մարտիրոսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկցանում ենք, որ նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ժՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն: Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար դիմումը ներկայացնում է ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով: