Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը:

Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն,

խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Հյուսիսային Հռենս-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց երկրամասերում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի և վիրավորների մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին։ Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Վստահ եմ, որ Գերմանիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետևանքները»։




Լրահոս