![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/timthumb-5-7.jpg)
«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը հայտնում է, որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում
«Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։
Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա»,- նշում է պատգամավորը: