ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ուղարկել Գլխավոր դատախազություն եւ հայտնել, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից շահագործվող «Քանաքեռ» գերեզմանատան գործունեության արդյունքում, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես մասնակի փակ ռեժիմ ունեցող «Քանաքեռ» գերեզմանատանը և դրա հարակից տարածքում կատարվող ապօրինի հուղարկավորությունների, աշխատակիցների կողմից իրենց գործառույթային պարտականությունները ոչ բարեխիղճ կատարելու և ապօրինի հողարկավորությունները օրինականացնելու գործողություններ:
Քաղաքապետի դիմումի մասով նախապատրաստվում են նյութեր:
Քնար Մանուկյան