Խոյ
Աստղերը խորհուրդ են տալիս թեկուզ կարճ ժամանակով մոռանալ խնդիրների մասին, մի փոքր հանգստանալ ու կյանքի մասին մտածել:
Ցուլ
Այսօր հազիվ թե արմատական փոփոխություններ լինեն ձեր կյանքում, չնայած որ դուք դրան շատ եք սպասում:
Երկվորյակ
Անակնկալների օր է: Կկատարվի մի բան, որին դուք շատ վաղուց եք սպասել ու դրա մասին շատ եք երազել:
Խեցգետին
Վտանգով լի օր է: Վտանգն այն է, որ վեճն անխուսափելի է հատկապես սիրելիի հետ, մի փոքր շրջահայաց եղեք և կխուսափեք վեճից:
Առյուծ
Աշխատավայրում որոշ ժամանակով խնդիրներ կունենաք, դրանք կլուծվեն, բայց դրանց լուծման համար բավական ժամանակ կպահանջվի:
Կույս
Այսօր դուք բոլոր կողմերից քննադատության կարժանանաք, ձեզ կթվա, թե ոչ մեկը չի գնահատում ձեզ և ձեր արարքները, բայց դա այդպես չէ, դուք պարզապես չեք կարողանում քննադատություն լսել:
Կշեռք
Այսօր դուք ձեր մեջ մեծ ներուժ կզգաք, դա թույլ կտա շատ հարցերում առաջխաղացում արձանագրել:
Կարիճ
Այսօր դուք կոնֆլիկտ կունենաք, ինքներդ ձեզ հետ, ձեր սիրտն ու միտքը ձեզ տարբեր բաներ են հուշում, բայց այս անգամ լսեք սրտին:
Աղեղնավոր
Թույլ մի տվեք այլ մարդկանց միջամտել ձեր կյանքին ու տեղի անտեղի խորհուրդներ տալ: Դուք կարող եք լուծել ձեր խնդիրները:
Այծեղջյուր
Այսօր այնպիսի գործեր մի պլանավորեք, որոնք ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ենթադրում: Այսօր զբաղվեք հանգիստ գործերով:
Ջրհոս
Լարված են ձեր ու ձեր սիրելիի հարաբերությունները, դրա մեղավորը դուք և ձեր համառությունն է:
Ձկներ
Այսօր սպասվում է շատ հաճելի ծանոթություն, որը կարող է վերաճել սիրային հարաբերությունների: