Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է հունական «Արիսին»:
Հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացել է Տոմասովը՝ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո: Երկրորդ գոլը ևս խփել է Տոմասովը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը խաղացել է առանց փոխարինման:
Ի դեպ, 76-րդ րոպեից, երբ հաշիվն արդեն 2-0 էր, «Աստանան» մնացել է 10 հոգով: Երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվել է պաշտպան Լուկա Շիմունովիչը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 29-ին Սալոնիկում: