ԱԺ պատգամավոր Նահապետ Գեվորգյանի (Նավո) եղբոր որդիները խոչընդոտում են Արմավիրի մարզի գազելների աշախատանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արմավիր երթուղին սպասարկող թիվ 207 Գազել-ների առաջն են փակել ինչ-որ երիտասարդներ և բռնություն են կիրառել վարորդների նկատմամբ` հայտարարելով, որ վարորդները պետք է այլևս այդ երթուղով չքշեն:Արմավիրի ավտոկայարանում հավաքվածները է 100-150-ից ավել մարդ, ովքեր բողոքել են, որ այդ ամենը կազմակերպել են Ազգային ժողովի պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նավո) եղբոր որդիները: Վերջիններս բռնություններ են կիրառել վարորդների նկատմամբ և երթուղայիններից մեկի բանալիների կողպեքը կոտրել են: Կատարվածի մասին վարորդները հայտնել են ոստիկանության Արմավիրի բաժին: Վարորդները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ իրենք շարունակում են վախենալ, քանի որ ԱԺ պատգամավորի, իրենց խոսքով ասած, “բանդայի” դեմ ո՛չ ոստիկանությունն է կարողանում գործել, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայությունը: Ավտոկայարանում այս պահին կանգնած է 19 երթուղային մեքենա, սակայն վարորդները վախենում են վաղն էլ երթուղի դուրս գալուց, քանի որ ըստ նրանց` Նահապետ Գևորգյանի եղբոր որդիները ճանապարհին շարունակում են պատրաստ սպասել իրենց և շարունակելու են իրենց նկատմամբ բռնություն կիրառել: Վարորդները ֆոտոլրագրողին ասել են, որ իրենց երթուղային գիծն ունի լիցենզիա, սակայն պատգամավորը ևս այդ երթուղին սպասարկող ավտոմեքենաներ ունի, որոնք անօրինական են:




Լրահոս