Գևորգ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Անաստաս Միկոյան փողոցի 2-րդ հասցեում գտնվող «ՖԼԵՇ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանում՝ որպես հերթափոխի պետ, 2021 թվականի մարտի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Հունդա Ֆիթ» մակնիշի 36 QR 211 հաշվառման համարանիշի ավտոմեքենան բենզալցակայանի տարածքում կայանելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել հարևանությամբ գործող «Ֆուդ Կորտ» սննդի կետի աշխատակից Գարիկ Սամվելի Մխիթարյանի հետ, որի ընթացքում, գիտակցելով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, Գարիկ Մխիթարյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է Գարիկ Մխիթարյանի որովայնին՝ վերջինիս առողջության պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Քնար Մանուկյան