2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Մարտակերտի շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսի ուղղությամբ:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը՝ վերջին տվյալներով 1615 է: