ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում նոր բանակցություններ կլինեն. այս պահին կրակոցները դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և բանակի գեներալ, նախարար Սերգեյ Շոյգուի ջանքերով ժամը 10.00-ից հայ-ադրբեջանական շփման գծում հաստատվել է հրադադար,- ասված Է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում էր ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:

Այստեղ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունը: ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում: «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Այսինքն, առաջիկայում նախատեսվում են բանակցություններ Մոսկվայում: Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար առաջին  տեղակալ Արշակ Կարապետյանին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս