ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է եղել սահմանին այս գիշեր. ամփոփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է: Հուլիսի 29-ի ժամը 23-ից սկսած Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում անօդաչու թռչող սարքերի` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:

Իսկ հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 7-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս պաշտոնական հաղորդագրությունից դեռ ժամեր առաջ պնդել է, թե «հայկական կողմի տարածած տեղեկատվությունը Բասարկեչարի վրա իբր խոցված երկու անօդաչու թռչող սարքերի մասին կեղծ է»:

Հավելենք, որ հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հուլիսի լույս 29-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս