Հուլիսի 30-ին ԱԱԾ և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ՎԱԶ-2121» մեքենայով հանդերձ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21 սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ոսկեգույն ծալովի դանակ։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ:
Նշանակվել է դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություն:
Տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։