Ժողովուրդ օրաթերթի դեմ միանգամից երկու դատական հայց են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորեւ ներկայացում ենք “Ժողովուրդ” օրաթերթըի  դեմ ներկայացրած դատական հայցերի պատճառ հանդիսացած նյութերի հակիրճ բովանդակությունը:ԴԱՏ 1Հայաստանում գործող անկախ թերթերին ֆինանսապես ճնշելու հերթը հասել է “ժողովուրդ” օրաթերթին: “Առավոտ” օրաթերթի երեկվա համարից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն արդեն իսկ դատական հայց է ներկայացրել “Ժողովուդ”-ի դեմ (խմբագրությունը դեռ պաշտոնապես չի ծանուցվել այդ մասին): Մարզպետը որոշեց այդ քայլին դիմել այն բանից հետո, երբ “Ժողովուրդ” օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված “Մարզպետը կաշառք է վերցրել” նյութում մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանը պնդում էր, որ մարզպետը իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել` նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Թեեւ նույն հրապարակման մեջ ներկայացված էր նաեւ մարզպետի տեսակետը, սակայն նախորդող օրերին Ն. Պողոսյանը ջանք ու եռանդ չխնայեց խնդիրը կուսակցականացնելու եւ իրեն ԲՀԿ-ի օմբուդսմենի կարգավիճակ վերապահելու համար: Հաշվի առնելով, որ Նվեր Պողոսյանը “Բարգավաճ Հայաստան”-ի առանցաքային դեմքերից չէ, վեճի քաղաքականացմանը “Ժողովուրդ”-ը լուրջ չի վերաբերվում` հայտարարելով, որ կաշառքի մեղադրանքը հաստատող ձայնագրությունը խմբագրությունում է եւ պատրաստ ենք այն տրամադրել պետական ցանկացած ատյանի: Այսպիսով արձանագրում ենք, որ ԲՀԿ-ական մարզպետ Ն. Պողոսյանը  ձգտում է համալրել մամուլի դեմ հաշվեհարդար տեսնելու նկրտումներ ունեցող տխրահռչակ չինովնիկների շարքը` բարձրացված աղմուկի մեջ փորձելով սքողել կաշառքի ու Թթուջուր գյուղում այդպես էլ չկայացած ապօրինի մրցույթի խայտառակ պատմությունը: Այնպես որ եթե այս պատմության մեջ կա մեկը, ով պետք է ներողություն խնդրի, ապա դա հաստատ “Ժողովուրդ”-ը չէ:ԴԱՏ 2Բայց սրանով չի ավարտվում “Ժողովուրդ”-ի դեմ սանձազերծված արշավը: Օրերս “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը Կենտոն եւ Նորք-Մաշաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ծանուցում է ստացել այն մասին, որ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը վիրավորվել է ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանի եւ նույն վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի մասին արված մեր հրապարակումից եւ պահանջում է փոխհատուցում` 804 հազար դրամի չափով: Դատական նիստը կկայանա հոկտեմբերի 24-ին:Նշված հրապարակման մեջ “Ժողովորդ”-ը մեջբերումներ էր արել խմբագրությանը հասցեագրված մի նամակից, որտեղ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանին եւ պետի ներկայիս տեղակալ Աշոտ Մարկոսյանին մեղադրանքներ էին ուղղվել: Եւ ահա Գ. Աղաջանյանը որոշել է նրանց երկուսի փոխարեն վիրավորվել ու այսպիսի հայց է ներկայացրել դատարան. “Հոդվածում իմ անունից տարածված տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաեւ դրա հետեւանքով արատավորվել է իմ պատիվն ու արժանապատվութունը”: Ահա թե որ տողերից է վիրավորվել քաղաքացի Գուրեգն Աղաջանյանը. “Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք”, “7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ, “գիտնական”, կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ”, “Կ. Կիրակոսյանն իրեն այդ ոլորտում ավելի ապահով զգալու համար եւ պետգույքի մի զգալի մասը յուրացնելու նպատակով աճուրդի կենտրոնի տնօրեն է նշանակել իր քեռու տղային` Մարտին Քալաշյանին, ով նույնպես կեղծիքների մեծ վարպետ է”…: Բայց նշենք, որ նույն նյութում “Ժողովուրդ”-ը ներկայացրել էր թե Կարինե Կիրակոսյանի, թե վարչության ներկայիս պետ Արման Սահակյանի կարծիքները:Ավելի ուշ խմբագրություն այցելեց Գուրգեն Աղաջանայնը, որի անունից “Ժողովուրդ”-ը նամակ էր ստացել եւ հրապարակել: Նա պնդեց, թե ինչքը չէ նամակի հեղինակը: Երբ Աղաջանյանի ցույց տվեցինք “Հայփոստ”-ի միջոցով խմբագրությանն ուղարկված նամակը (նամակի հետադարձ հասցեն Պետգույքի կառավարման վարչությանն է), վերջինս պատճենահանեց նամակն ու ծրարը եւ հեռացավ: Հաջորդ օրը Աղաջանյանը խմբագրությանը ներկայացրեց մի հերքման տեքստ, որն իրականում հերքում չէր պարունակում, այլ գովեստի խոսքեր` իր հետ խմբագրություն այցելած Ա. Մարկոսյանի հասցեին: Եւ քանի որ տեքստն անհեթեթ էր, հրապարակված նյութի հետ որեւէ առնչություն չուներ, ուստի անիմաստ համարվեց այն որպես հերքում ընկալելն ու հրապարակելը : Չնայած այս զավեշտալի դատական հայցերին, “Ժողովուրդ” օրաթերթը հայտարարում է, որ շարունակելու է հրապարակել քաղաքացիներից ստացված նամակներն ու բանավոր դիմում-բողոքները` հետամուտ լինելով դրանց ընթացքին: Որեւէ մեկի ներկայացրած հայցը կամ դրա թիկունքում կանգնած իշխանական ուժերի հնչեցրած սպառնալիքները “Ժողովուրդ”-ին չեն վախեցնելու ու չեն կաշկանդելու: Մենք կշարունակենք աշխատել նույն ոգով` ցանկացած խնդրի վերաբերյալ ներկայացնելով բոլոր կողմերի տեսակետները` բնականաբար պահպանելով նաեւ անաչառությունը:«ԺՈՂՈՎՈՒՐԴ»12.11.2011




Լրահոս