Ֆ. Խաչատրյան. Հրաժարականի պետք է հասնենք միացյալ ուժերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայելի ակումբում հյուրընկալել էին  ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ու ՀԺԿ-ից Ֆելիքս Խաչատրյանը:Խոսեոլով Ս. Սարգսյանի հրաժարականին, Ֆ.Խաչատրյանը նշեց. “Հրաժարականի պետք է հասնենք միացյալ ուժերով: Այսօր իշխանությունների կողմից արդեն կեղծիքներ են տեղի ունենում: Թերթերը հինգ օր առաջ գրեցին, որ Տիգրան Մուկուչյանը լինելու է ԿԸՀ նախագահ: Ահա` այսպես են պատրաստվում ընտրությունների”: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պողոսյանը շտապես հակադարձել նրան ասելով.”Այդ` հրաժարական-մրաժարական երբեք չի լինելու: Սահմանադրական ոչ մի հիմք չկա` հրաժարականի: Երկխոսությունը կա՛մ կշարունակվի, կա՛մ` ոչ, բայց մենք բնականոն ձեւով մտնելու ենք ընտրական գործընթացի մեջ: Իմ կարծիքով` հաղթելու է իշխանությունը, եթե Հայաստանի յոթանասուն կուսակցություն էլ միանան` ՀՀԿ-ի նման հզոր չեն”,- հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը: Իսկ ՀԺԿ ներկայացուցիչը շտապեց հիշեցնել ՀՀԿ-ականին, որ ՀՀԿ-ն հզոր չի, միայն զենքով`շեշտելո, որ  չորսուկես կիլոգրամ ՀՀԿ-ական տոմս բերեցին, հանձնեցին Ազատության հրապարակում:




Լրահոս