Մեր երկրից արտերկիր մեկնողների թիվը, ցավոք, շարունակում է աճել, որին մեծապես նպաստեց նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը: Հայրենիքը լքողների շարքում քիչ չեն արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հանգամանքների, աշխատանքի կամ անձնականի բերումով մեկնել են Հայաստանից: Սակայն այս ամենի հետ մեկտեղ վերջին տարիներին նկատելի է միտում, երբ ապագա հայտնի մայրիկները ծննդաբերության վերջին ամիսներին մեկնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այնտեղ երեխա ունենալու նպատակով:
ArmLur.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է հայ հայտնիներից նրանց, ովքեր տարբեր ժամանակներում մեկնել են օվկիանոսից այն կողմ՝ հատուկ երեխա ունենալու համար:
Օրեր առաջ հայաշատ Լոս Անջելես քաղաք է մեկնել երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ով պատրաստվում է շուտով մայրանալ, թեեւ երգչուհին փորձում է լայն զգեստներով քողարկել գեղեցիկ կարգավիճակը:
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նույնպես երեխայի լույս աշխարհը գալուն ընդառաջ մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ ծնվել էր նրա առաջնեկը:
Ամերիկայի Միացյալ Նահնագներում են լույս աշխարհ եկել նաեւ դերասանուհի Մերի Մակարյանի, երգչուհի Լիլիուի եւ Էմմիի զավակները, ովքեր երկար տարիներ է ինչ մշտական բնակություն են հաստատել Նահանգներում:
Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում որտեղ երեխա լույս աշխարհ բերել եւ ինչպես վարվել, սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ հայրենիքի եւ այնտեղ վերադառնալու մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան