Սակրավորները պայթյուններ են նախատեսում ԱՀ բոլոր շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ այսօր սակրավորական խմբերը հանրապետության տարածքից հայտնաբերած ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում և Ասկերան քաղաքի հարակից բնակավայրերում:

Հիշեցնենք, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր, հավանական պատահարներից խուսափելու համար, ծառայության սակրավորները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը և The Halo trust ոչ կառավարական ականազերծման կազմակերպությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ:

Հայտնաբերված պայթուցիկ առարկաներն ու զինամթերքը ոչնչացվում են տեղում:




Լրահոս