«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանի` ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրությունը երեկ չկայացավ, ելույթները չավարտվեցին: Սակայն մենք տեղեկացանք, որ իշխանությունը հակված չէ նրան ընտրել, առավել եւս՝ երեկվա «ոչ կառուցողական» ելույթից հետո:
Ավելին, փորձել են այլընտրանքային «թեկնածուներ» գտնել 2 ընդդիմադիր խմբակցություններում եւ համոզել, որ 10 օր հետո, երբ նորից թեկնածու առաջադրեն, այլ անձ ներկայացնեն: Անգամ հավանական թեկնածուների վրա են «աշխատել», որ գայթակղեն։
Եթե ընդդիմությունից մի քանի հոգի Սաղաթելյանին ձայն չտա, նա չի ընտրվի։ Սակայն դաշինքներում իմացել են եւ կարծես թե կանխել են դավադրությունը: Հիմա իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։