ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատիվ ունեմ»-ն ընդդեմ ՔՊ-ի. ինչ որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է սահմանել, որ նորընտիր Ազգային ժողովն ունենա 12 մշտական հանձնաժողով, եւ առաջարկում են նաեւ ստեղծել նոր՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

Հետաքրքիր է, որ համանման մի նախագիծ է ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ առաջարկում է կրկին ստեղծել նոր հանձնաժողով, սակայն այլ ոլորտի: Նրանց նախագծի համաձայն՝ նոր խորհրդարանը կունենա 12 հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները ձեւավորվում են յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործող Առողջապահության եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Բայց ՔՊ-ն դա արել է, որպեսզի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը եւս ԱԺ-ում պաշտոն ունենա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս