Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ Հարկային օրենսգրքում էլեկտրոնային ծառայությունների մասով փոփոխության նախագիծը, ըստ որի՝ այսուհետ կհարկվեն նաև էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց:
Նշվում է, որ Հարկային օրենսգրքում ավելացվում է «էլեկտրոնային ծառայություն» հասկացությունը։ ՀՀ ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ որ Հարկային օրենսգրքում այս կարգավորման բացակայությունը հանգեցնում էր պետական բյուջեի եկամուտների կորստի։ Նա հավելեց, որ հարկումը վերաբերվում է նաև համացանցի միջոցով գովազդներին։
Մանրամասները՝ տեսանյութում