ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի կապակցությամբ երեկ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների անօրինական գործողությունների արդյունքում վերանայվեց  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի  թատրոնում ՀՀ ժողովրդական  արտիստ Վանուշ Խանամիրյանի վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպելու կառավարական հանձնաժողովի որոշումը: Դրսեւորելով հանդուրժողականություն եւ պահպանելով հավաքի կազմակերպիչների հետ հետեւողականորեն բանակցելու որդեգրված սկզբունքը` ոստիկանությունը մինչ այժմ ձեռնպահ է մնացել օրինականության խախտման նման դրսեւորումների վերացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելուց: Միաժամանակ, անօրինական հավաքի կազմակերպիչները եւ մասնակիցները հերթական անգամ տեղեկացվում են, որ հասարակական կարգի անհամաչափ խախտման դեպքում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը:




Լրահոս