ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ապրում եմ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում: Ցանկանում եմ «Հայփոստ»-ի բաժանմունքից թերթեր գնել, ինֆորմացված լինել, բայց աշխատակիցները պատասխանում են, որ թերթ չկա: Ստիպված հասնում եմ Ստեփանավան կամ Վանաձոր, որպեսզի կարողանամ թերթ առնել ու կարդալ: Կցանկանայի իմանալ, թե ինչն է պատճառը, որ մեր գյուղի «Հայփոստ»-ի բաժանմունքում թերթ չի վաճառվում: Մուշեղ Սուքիասյան, 70 տարեկան, թոշակառուՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ցանկանում են թերթ գնել ու կարդալ, ապա կարող են բաժանորդագրվել ու ստանալ: Սովորաբար գյուղական բնակավայրերի  «Հայփոստ»-ի բաժանմունքներում ստանում են այն թերթերը, որոնք հատուկ պատվիրվում են եւ ունեն գնորդ: Որ անիմաստ թերթերը  չուղարկվեն ու արդյունքում վերադարձ չլինի, դրա համար թերթ չի լինում: Միակ լուծումը բաժանորդագրվելն է: «Հայփոստ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Իհարկե, որեւէ մեկը չի հրաժարվի կանոնավորապես օրվա մամուլ ստանալու առաջարկից, սակայն մեկ օրաթերթի տարեկան բաժնի գինը գերազանցում է 20.000 դրամը: Այսինքն` եթե հիմնական ընթերցողական հատվածը 4-5 անուն թերթ բաժանորդագրվի, ապա միանգամից շուրջ 100.000 դրամ պետք է վճարի: Եթե հաշվի առնենք, թե որ տարիքի եւ սոցիալական որ հատվածի ներկայացուցիչներն են թերթեր կարդում, ապա միանգամից պարզ կդառնա, որ «Հայփոստ»-ի առաջարկը պարզապես անհնար լինելու սահմաններում է: Թեեւ կարող են նաեւ մեկ ամսով բաժանորդագրվել` ավելի քան 2000 դրամ վճարելով մեկ անուն թերթի համար:




Լրահոս