Արարատի մարզում ավտոբուսը բախվել է ծառին. կա 20-ից ավելի վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի Մարզում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։




Լրահոս