Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։29-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարիգյուղ գյուղի բենտոնիտային կավերի հանքավայրին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 17:44-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Սարիգյուղ գյուղի 3 բնակիչ:




Լրահոս