Երկու հայ ռազմագերիները ժամանեցին Երևան․ ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու հայ ռազմագերիները ժամանեցին Երևան։

Հիշեցնենք, որ Հայաստան են վերադարձել Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։

Հավելենք, որ պատերազմից հետո հայրենիք է վերադարձել 104 գերի։ Վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատման որոշ դաշտերի քարտեզների տրամադրումից հետո։




Լրահոս