Վրաստանում 3,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կազբեգից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշետի շրջանի Բետիսչրդիլ գյուղի մերձակայքում: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:32-ին:
Վերջին երկու ամսում Վրաստանում հաճախացել են ստորգետնյա ցնցումները: 4,4 մագնիտուդով վերջին երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին վրաց-ռուսական սահմանին:
Ավելի վաղ օգոստոսի 25-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի (Սամցխե-Ջավախք) մերձակայքում: Հենց այստեղ՝ Սամեբայում, օգոստոսի 16-ին գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը կազմել է 3,7, 5,1 և 3,0:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ և հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ: