Մահացու «Նիպահ» վիրուսը, որի նոր բռնկումը է հայտնաբերվել Հնդկաստանում, ի վիճակի չէ համաճարակ առաջացնել, ինչպիսին է կորոնավիրուսային պանդեմիան, այս մասին ասել է Neo Hospital-ի ավագ խորհրդատու Անկիտ Ջեյնը:
«Այս վիրուսը կարող է հասնել հսկայական տարածվածության, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն ժամանակին: Բայց կորոնավիրուսի համեմատ՝ «Նիպահը» համաճարակ առաջացնելու ունակություն չունի», – ասել է Ջեյնը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Նիպահ» վիրուսն անվանում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը, որի համար չկա բուժում կամ պատվաստանյութ: Վիրուսը առաջացնում է ջերմություն և էնցեֆալոպաթիա՝ ուղեղի բջիջների վնասում և մահ, իսկ մահացությունը տատանվում է 40-75%-ի սահմաններում: «Նիպահը» տարածվում է թռչող աղվեսների և մկների միջոցով, և մարդիկ սովորաբար այն ստանում են՝ ուտելով պտուղը, որի վրա կա վարակված կենդանու թուք: Վիրուսը կարող է փոխանցվել նաև ընտանի կենդանիներին:
Այս շաբաթվա սկզբին Հնդկաստանի Կերալա նահանգում 11 մարդու մոտ ախտորոշվել է «Նիպահ» վիրուսի ախտանիշներ, որոնց վիճակը կայուն է:
Այս վիրուսը կանխելու համար Ջեյնը խորհուրդ է տալիս մանրակրկիտ ախտահանել պտուղները և ուտել լավ եփած սնունդ:
«Մարդիկ պետք է ձեռնարկեն ախտահանման բոլոր հնարավոր միջոցները՝ վարակվելուց խուսափելու համար: Մարդիկ, ովքեր միրգ, խոզի միս և թռչնամիս են գնում, պետք է դրանք պատշաճ կերպով ախտահանեն ուտելուց առաջ: Մարդիկ պետք է լվանան ձեռքերը և օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները` վարակված մարդկանց հետ շփումից խուսափելու համար, քանի որ դեպքեր են արձանագրվել, երբ վիրուսը տարածվում է մարդուց մարդուն», – ասել է Ջեյնը: