«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի Դիլիջան համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ․ սեպտեմբերի 11-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մի շարք համայնքներում 2021թ. հոկտեմբերի 17-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր:

Արդյունքում որոշում է կայացվել մասնակցել Դիլիջան համայնքում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին: Ավագանու ցուցակը գլխավորելու է «Հայրենիք» կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանը:

Խորհրդի նիստում քննարկվել են նաև օրերս ստեղծված Արցախի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:




Լրահոս