ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լքել է Նյու Յորքի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողության վայրը։ Հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նրա այս քայլին հետևել են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման: Արարողությանը նրանք ելույթներ չեն ունեցել, լրատվամիջոցների ներկայացուցիչներին չեն մոտեցել, և երեքն էլ կրել են սև պաշտպանիչ դիմակներ: