Մադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն հետաքրքրված են Լոնդոնի «Չելսիի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։
2022թ․ ամռանը 28-ամյա ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Արդեն հունվարին «Ռեալն» ու ՊՍԺ-ն կփորձեն նախնական համաձայնության հասնել ֆուտբոլիստի հետ։ Նա պատրաստ է մնալ անգլիական ակումբում, եթե բարձրացվի աշխատավարձը։ Այժմ նա ստանում է տարեկան 7,2 միլիոն եվրո։ Ռյուդիգերը պահաջում է ավելացնել վարձատրությունը 3 միլիոն եվրոյով։
Անցած մրցաշրջանում Ռյուդիգերը մասնակցել է 34 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Ռյուդիգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։