«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Հաշվի առնելով մի խումբ դատապարտյալների անձնական ընդունելություն ստանալու խնդրանքը՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին այցելել եմ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել եմ նրանց։ Նշված այցի շրջանակներում դատապարտյալների կողմից բարձրացված իրավական և անձնական բնույթ կրող հարցերը արձանագրվել են, իսկ որոշ հարցերի մասով տրվել են պատասխաններ։
Արդյունքում՝ խնդրահարույց հարցերի լուծման հետ կապված Հանձնաժողովի փորձագետների կողմից կիրականցվի համապատասխան ՀՀ օրենսդրության ուսումնասիրություն և վերհանված խնդիրները կներկայացվեն իրավասու մարմիններին»։