ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԶՈՐԱԿՈՉ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:ՊԱՐՏԱՎՈՐ Է«Ժառանգություն»-ը կառավարությունից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել` սողանքի հետեւանքով բոլոր անհայտ կորած անձանց ընտանիքներին  անհրաժեշտ  ու արժանապատիվ օգնություն կազմակերպելու նպատակով:ԴՊՐՈՑԱ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆ«Խոսքի իրավունք» միավորմանն Արտաշատից հայտնել են, որ տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին ստիպում են «կամավոր» ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք իբր համաձայն են աշխատավարձի 25 տոկոս նվազման հետ: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը նույն այդ դպրոցի հետ կապված մեկ այլ ահազանգ է ստացել, ըստ որի` դպրոցի տնօրինությունն աշակերտներից  ամեն ամիս 200-ական դրամ է հավաքում` հավաքարարներին վճարելու համար: ԿԵՂԾ ԿԱՐԱԳՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին` կարագի անվան տակ վաճառելով բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է:  Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը: Հանձնաժողովի որոշմամբ օրինախախտների նկատմամբ հարուցվել  է վարչական վարույթ, որի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում: ՄԱՀԱՑԵԼ Է Հոկտեմբերի 8-ին երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 67 տարեկան հասակում մահացել է հայտնի արվեստաբան, ՀՀ նկարիչների միության անդամ Սարո Սարուխանյանը:  ԵՐԱՆԻ ՎԱԶԻՀայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Life Sports-ին տված բացառիկ հարցազրույցում խոստացել է հայկական դրոշով վազել Մոսկվայով, եթե Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականները հայտնվեն Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում: «Եթե հայկական հավաքականը կարողանա դուրս գալ Եվրոպայի 2012թ. առաջնություն, ես մինչեւ առավոտ հայկական դրոշով կվազեմ Մոսկվայով»,-ասել  է Գարիկը` ընդգծելով, որ անհամբերությամբ է սպասում խաղին: «Ես այդ ժամանակ գտնվելու եմ նկարահանման հրապարակում, սակայն կանեմ ամեն ինչ, որ նայեմ այդ խաղը: Ես հուսով եմ, որ հայկական հավաքականը կհաղթի իռլանդացիներին»,-ասել է սիրված հումորիստը:ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ  աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ եւ քննարկել բանակում հանցավորության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման եւ պատասխանատվության խստացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կվերանայի զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը եւ առաջարկություններ կմշակի դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄ Է«Անշուշտ, դեսպանը նման հայտարարություն անելու իրավունք չունի, դա լոյալության սկզբունքի կոպիտ խախտում է: Անկախ նրանից, թե դեսպանը ինչ է մտածում` որպես մարդ, որպես արվեստագետ, բայց լինելով պետության ներկայացուցիչ` նա պետք է միայն ասի այն, ինչ որ ընդունված է արտաքին հարաբերությունների շրջանակով»,- անդրադառնալով Շարլ Ազնավուրի վերջին հարցազրույցին` կարծիք է հայտնել ՀՀ դիվանագիտական կորպուսի նախկին անդամ, նախկին դեսպան Արման Նավասարդյանը:ՆՈՐ ՇԵՆՔ   Հոկտեմբերի 9-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:




Լրահոս