ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Armlur.am-ի տեղեկությունների համաձայն քիչ հետո պետք է խորհրդարան գնա: Ըստ մեր տեղեկությունների, նախարար Սանոսյանը պետք է ներկայացնի համայնքների խոշորացման նախագիծը, որը երեկ ԱԺ-ում բաց լսումների շրջանակներում ներկայացվեց:
Սանոսյանն այս անգամ նախագիծը պետք է ներկայացնի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ղեկավարած հանձնաժողովում՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
: Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իշխանությունը նպատակ է դրել խոշորացնել այդ համայնքները ու նոր մասնակցել ընտրությունների: Իսկ քանի որ հնարավոր է իշխանական թեւին չհաջողվեր հասցնել խոշորացման պրոցեսը արագ իրականացնել, որոշել են մեկ օր անգամ չկորցնել ու արտահերթ նիստով նախագիծն ընդունել, գործի անցնել:
Ն.Հ.