Բոսֆորի նեղուցում իրար են բախվել ռուսական «Русич-10» և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lenta.ru-ն։
Տեղեկության համաձայն՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, վնասվել են միայն բեռնատար նավեր:
Վթարի պատճառը եղել է այն, որ թուրքական նավը տեխնիկական խնդիրների պատճառով կորցրել է կառավարումը։