Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ եկամտահարկի վերադարձի կարգի վերանայման մասին նախագիծը։ Ընդդիմադիր պատգամավորները օրենքի նախագծին դեմ արտահայտվեցին, բայց կողմ են քվեարկել խորհրդարանական մեծամասնության պատգամավորները:
Տեղեկացնենք, որ կառավարությունն աստիճանաբար դադարեցնում է Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը:
Հանձնաժովի նիստին ներկա ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով, եթե հիպոթեքային վարկը ստացվել է մինչև 2022 թվականի հուլիսի մեկը, և բնակարանն էլ ձեռք է բերվում առաջին գոտում, ապա համակարգը հաջողությամբ կարող է կիրառվել։
Այսպես, պարզվում է, որ համակարգը չի կիրառվի 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիպոթեքային վարկերի մասով՝ պայմանով, եթե գույքը ձեռք է բերվում երկրորդ գոտում։ Նաեւ՝ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո, եթե գույքը ձեռք է բերվում երրորդ գոտում։ Ի դեպ, տեղեկացնենք, որ 1,5 տարի դադար է առաջրկվում և կանոն, ըստ որի՝ եկամտային հարկի վերադարձը չի կիրառվի այլևս, եթե վարկն ստացվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո։
Ի դեպ, նախագծի եւս մի կարեւոր կետ. եթե շինարարության թույլտվություն ստացվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը, ապա այդ բազմաբնակարան բնակելի շենքից բնակարաններ կարող են վաճառվել առանց ժամանակային սահմանափակման, և այդ գործարքը կսպասարկվի եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում:
Նշենք, որ սա վերաբերում է Երեւանում գույքի ձեռք բերմանը կամ կառուցմանը: Այս կերպ ֆինանսների նախարարությունը փորձում է մարզերում զարգացնել բնակարանաշինությունը: Արդյոք կզարգանա այն մարզերում, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Չէ որ համայնքներում աշխատատեղեր չկան եւ դժվար թե երիտասարդ ընտանիքները կընկնեն հիփոթեքային վարկի պատասխանատվության տակ: Ամեն դեպքում, մասնագետները վստահ են, որ այս ծրագիրը ձախողելու է մարզերում: Ինչի հետեւանքով ֆինանսական լուրջ վնասներ են կրելու կառուցապատողները:
Ս. Հ.