Ջո Բայդենը և Լիլիթ Մակունցն ուղերձներ են փոխանակել. այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ համավարակով պայմանավորված՝ ԱՄՆ-ում դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողակարգի փոփոխություններ են արվել, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ուղերձները փոխանակել են գրավոր: