Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 61 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը: Հայ մարզիկը 8-2 հաշվով առավելության է հասել Բրունեյը ներկայացնող Ալիբեգ Ալիբեգովի նկատմամբ:
Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում Արսենը 18-10 հաշվով հաղթել էր մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, ղազախ Ադլան Ասկարովին:
Այսպիսով՝ Արսենը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Դեյսոն Դուեյնի հետ: