Հոկտեմբերի 2 -ին ուկրաինական Տրուսկավեց քաղաքում «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մի շարք հայտարարություններ է արել: Այդ մասին հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նախագահ Զելենսկին ընդգծել է, որ որ առանց վճռական քաղաքականության, Ուկրաինայում փոփոխություններ տեղի չէին ունենա: Նրա հայտարարությամբ՝ երկիրը ենթակառուցվածքների և թվայնացման հաջող զարգացմամբ «այսօր թիվ մեկն է Եվրոպայում»: Ճանապարհների կառուցման տեմպերով ևս Ուկրաինան առաջինն է եվրոպական երկրների շարքում, հավելել է նա:
Ըստ Զելենսկու՝ նախագահի աշխատակազմը և Արտաքին գործերի նախարարությունը շատ բան են արել Ուկրաինայի միջազգային սուբյեկտայնության համար, և դա այս տարվա ամենակարևոր հաղթանակն է:
«Շատ, բայց ոչ բավարար: Ինչո՞ւ ոչ բավարար: Ես կբացատրեմ: Մենք ժամանակ չունենք սպասելու, որ մեզ կընդունեն Եվրամիություն. «եկեք ևս հինգ տարի պասենք»: Դուք գիտեք, որ մեզ մոտ պատերազմ է: Չեմ ուզում բողոքել: Կարծում եմ, որ մենք հզոր ենք: Եվ այսօր մեր քաղաքականությունը «նենգ» է», – ասել է նա և ընդգծել, որ առանց որոշիչ քաղաքականության Ուկրաինայում փոփոխություններ տեղի չէին ունենա: Նա վստահություն է հայտնել, որ կառավարությունը կատարում է ժողովրդին տված բոլոր խոստւմները: