ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուրագով հարձակվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակցի մեքենայի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի հունիսի 5-ին երեկոյան ընտանիքի հետ գտնվել է աներոջ` Արսեն Հարոյանի բնակության վայր hանդիսացող Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանում, որտեղ հավաքույթի ընթացքում օգտագործել է ոգելից խմիչք:

Գինովցած վիճակում ժամը 22:00-ի սահմաններում, Արամ Սարգսյանը միայնակ վերադարձել է Երևան քաղաքի Աբելյան փողոցի 7-րդ շենքի բակ և ժամը 03:00-ի սահմաններում, ոգելից խմիչք գնելու նպատակով գնացել է Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 12/4-րդ հասցեում գործող Կայզեր սուպերմարկետ, որտեղ նկատել է հարակից տարածքում կայանված Երևանի քաղաքապետարանին պատկանող Հասարակական կարգի պահպանության ծառայության առաջատար մասնագետ Մերուժան Ավչյանին ամրակցված Լադա մակնիշի 342 ԼՍ 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և տարիներ առաջ հորեղբորը՝ Ստյոպա Սարգսյանին՝ ըստ իրեն անհիմն Երևանի քաղաքապետարանում աշխատանքից ազատելու պատճառով վրեժխնդիր լինելու համար նպատակադրվել է վնասել ավտոմեքենան:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վերադարձել է իր տան բակ և նկուղից վերցնելով ուրագը գնացել է ավտոմեքենայի մոտ և այն վնասելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել ավտոմեքենայի տարբեր հատվածներին, որի արդյունքում կոտրվել են ավտոմեքենայի առջևի և հետևի հողմապակիները, թվով չորս դռների ապակիները, հետևի աջ և ձախ անվակամարի ապակիները, առջևի աջ լուսարձակի լապտերը, ձախ հետին տեսանելիության հայելին, հետևի աջ և ձախ կանգմիասնական լապտերները՝ կատարվածի արդյունքում Երևան համայնքին պատճառել է զգալի չափերի՝ ընդհանուր 256.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Ք.Մ.




Լրահոս