Իտալացի հանրահայտ մարզիչ Կլաուդիո Ռանիերին նշանակվել է «Ուոտֆորդի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր։ Ավելի վաղ Ռանիերիին ցանկանում էին հրավիրել մի քանի իտալական ակումբներ, սակայն 70-ամյա մասնագետը մերժել էր բոլոր առաջարկները։
Ռանիերին նոր ակումբում կփոխարինի Ֆրանսիսկո խավիեր Լոմպարտային, որը զբաղեցրած պաշտոնից ազատվել է անբավարար արդյունքներ գրանցելու պատճառով։