Իրանը Ռուսաստանին ընկալում է որպես ռազմավարական գործընկեր․ Իրանի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել են կազմակերպել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը, լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Ոչ այնքան հեռավոր ապագայում մենք հույս ունենք, որ մեր երկրների նախագահները մայրաքաղաքներից մեկում կարող են հանդիպում անցկացնել։ Այս թեմայով մեր պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները ռազմավարական և արտոնյալ են։ Մենք Ռուսաստանին ընկալում ենք որպես ռազմավարական գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:

Նա հավելել է, որ Ռուսաստանն առաջնային տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ և հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի տեսնել երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով:




Լրահոս