Հրազդան քաղաքն այլեւս «Ամերիաբանկ» ունի: Այսօր Ամերիաբանկը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացեց իր նոր՝ «Հրազդան» մասնաճյուղը: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Հրազդան» մասնաճյուղը թվով երկրորդն է Կոտայքի մարզում: «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր կդառնան «Ամերիաբանկի» հաճախորդ՝ բացելով հաշիվ Ամերիաբանկի «Հրազդան» մասնճյուղում մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:
«Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ այս տարի արդեն չորրորդ մասնաճյուղն է բացում «Ամերիաբանկը»: Սա դեռ ամենը չէ. «Ամերիաբանկն» իր հաճախորդներին անակնկալ ունի. մինչեւ տարեվերջ կբացվի եւս մեկ մասնաճյուղ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Իսկ ահա մասնաճյուղային ցանցի եւ կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր մասնաճյուղի բացմանը զուգահեռ ստեղծվել է 9 աշխատատեղ, որոնց մեծ մասը տարածաշրջանի բնակիչներ են:
Սակայն ավելի շատ նոր մասնաճյուղի բացմամբ ուրախացել է հրազդանցի Թամարա Նավասարդյանը, որն արդեն երեք տարի է, ինչ օգտվում է «Ամերիաբանկի» ծառայություններից:
Ի դեպ, մասնաճյուղային ցանցի եւ կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց այն հաճախորդներին, որոնք մինչեւ հիմա սպասարկվել են «Ամերիաբանկում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան