ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ տեղեկություն տարածած «Դիանա Հարությունյան»-ի գործով դատարանը որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերգեյ Մկրտչյանը դատարանի որոշմամբ ազատազրկման դատապարտվեց ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես հայտնի է 2020 թվականի հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։ «Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին», -ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել իր կատարած գործողությունների վերաբերյալ, նշված է հաղորդագրությունում:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը մինչ օրս կալանավորված է:

Իսկ ով է նա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանն է, որին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, առանց թույլտվության, ապօրինի տիրացել է համակարգչային տեղեկատվություն հանդիսացող համացանցային «Facebook.com» կայքի «Դիանա Հարությունյան» անվանմամբ անհատական էջին և դրա օգտագործմամբ համացանցի միջոցով հրապարակայնորեն կատարել է գործողություններ` ուղղված Հայաստանի Հանրապտության և Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն և ատելություն սերմանելու:

Ք.Մ




Լրահոս