Մերսեդեսն ու Լեքսուսը տեղափոխվեցին տուգանային հրապարակ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:30-ի Հանրապետության եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել Մերսեդես C-230 59 ՕՈ 999 և Լեքսուս 17 ՕՍ 838 համարանիշի ավտոմեքենաները:Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման արդյունքում Մերսեդեսը հայտնվել էր մայթին և բախվել շենքի պատին: Դեպքի վայր է ժամանել վթարված ավտոմեքենաների վարորդների “ախպերությունը” եւ փորձում է ՃՈ տեսուչներին համոզել, որպեսզի վթարը չգրանցվի եւ մեքենաները չտեղափոխվեն տուգանային հրապարակ:

Բայց մեքենաները տեղափոխվեցին Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս