Հայաստանի քաղաքացիների համար փոխվել է Ղազախստան մուտք գործելու կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն Ղազախստանի գլխավոր պետական սանիտարական բժշկի 2021թ․ հոկտեմբերի 6-ի № 45 հրամանագրի՝ Ղազախստանը ճանաչել է մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների COVID 19-ի դեմ ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատները։

Երկրի կառավարության կայքէջում հայտնում են, որ այսուհետ, Ղազախստան մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել կա՛մ պատվաստման սերտիֆիկատը, կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության տեղեկանքը։




Լրահոս