Քիչ առաջ տեղեկացա, որ իրավիճակն Արցախում արդեն հանգիստ է․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ իրավիճակն Արցախում արդեն հանգիստ է։

«Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ Արցախում ադրբեջանական զինուժի կողմից
իրականացված հարձակման արդյունքում Արցախի Նոր Շեն համայնքում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Նախօրեին էլ ադրբեջանական զինվորականների կրակոցից քաղաքացիական անձ էր սպանվել Արցախում:
Ադրբեջանն իր ակնհայտ սադրիչ գործողություններով խախտում է մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին եռակողմ ստորագրված հրադադարի հայտարարության սկզբունքային կետերը:
Ռուս խաղաղապահների ներկայությամբ նման միջադեպերը խիստ մտահոգիչ են:
Հ. Գ. Քիչ առաջ տեղեկացա Արցախից, որ իրավիճակը հանդարտվել է»:




Լրահոս