Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1765 նոր դեպք. մահացել է 39 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1765 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278431 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1855238 վերջին մեկ օրում` 15616 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 19275 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 845-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 252211 անձ` վերջին մեկ օրում 881 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 5713 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է:




Լրահոս