Իրանցու ավտոցիստեռնը գլորվել է ձորը Մեղրի-Կապան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին տեղեկություն է ստացել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ «Ծակ քար» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21-րդ կմ-ին (վարորդ՝ Ջ․ Ս․, ծնված 1984 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է խցիկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմե­քենային մոտեցրել վարորդին։ Տուժածը հոսպիտալացվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առող­ջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս