Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, ունենք 27 մահվան դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 283 183 դեպք, որոնցից 254 932-ն` առողջացած, 5805-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 212 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 897 268 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 11 204 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Ունենք 996 առողջացած, 27 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1234 է:




Լրահոս